Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿՊԱՏՐԱՍՏԵՆ

Հուլիս 09,2010 00:00

Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում բարձրորակ մասնագետներ պատրաստելու մասին նախագիծը: Դրա նպատակով Ճարտարագիտական եւ Պետական համալսարաններում 2011-2020թթ. կստեղծվեն էներգետիկայի «գծով» նոր մասնագիտություններ եւ անվճար տեղեր՝ 50 բակալավրային եւ 15 մագիստրոսական: Իսկ լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար կսահմանվեն լրացուցիչ կրթաթոշակներ, ատոմակայանի ուսումնավարժական կենտրոնում կապահովվի նրանց ուսումնական պրակտիկան, կտպագրվեն համապատասխան դասագրքեր ու ձեռնարկներ, ուսանողների ու դասախոսների համար կկազմակերպեն վերապատրաստման դասընթացներ՝ արտասահմանի միջուկային ատոմային կենտրոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031