ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երեկ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, գործադիր իշխանության մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Սերգեյ Բագրատյանին: Վաչե Տերտերյանը նկատել է, որ նա ծանոթ է մարզի խնդիրներին եւ իր փորձն ու հմտությունները կծառայեցնի դրանց լուծմանը: