Ինչպես tert.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը եւ Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս իր բնակարանից բերման են ենթարկել 1982թ. ծնված Դավիթ Ք.-ին, որն այս տարվա մարտի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի Վոլոկալամսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) մեղադրանքով։ Խափանման միջոցն ընտրվել է կալանքը։