Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ

Հուլիս 09,2010 00:00

Երեկ՝ կառավարության նիստի հերթական օրը, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Հյուսիսային պողոտայի բնակիչները, զորամասերում սպանված զինվորների հարազատներն ու 2001թ. մայիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում վթարի ենթարկված՝ «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի զոհված օդաչուների հարազատներն ու մի խումբ նախկին օդաչուներ: Նրանք դժգոհում էին, որ 2-4 տարի է՝ չեն ստանում ցմահ նշանակված փոխհատուցումը: Նախկին օդաչուների ներկայացմամբ՝ երբ լուծարվեց «Հայկական ավիաուղիները», իրենք այլեւս ոչ մի կոպեկ փոխհատուցում չեն ստացել:

Չնայած կառավարությունը Երեւանի քաղաքապետին թույլատրել է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ կնքված 115 պայմանագրերից 34-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, իրացման գոտու բնակիչները դա համարում են ոչ լիարժեք լուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել