Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՈՒՄԸ

Հուլիս 08,2010 00:00

Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ մսամթերքով հարուստ դիետան արագացնում է դաշտանային ցիկլի սկիզբը աղջիկների մոտ:
Բրայտոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3000 աղջիկների սնվելու առանձնահատկությունները՝ ծնվելու օրվանից մինչեւ 12 տարեկան եւ 8 ամսական: Մսամթերքի առավելագույն օգտագործումը 3 տարեկան հասակում էր, երբ շաբաթվա ընթացքում օգտագործվում էր 8 եւ ավելի բաժին միս, իսկ 7 տարեկան հասակում այդ թիվը կազմում էր 12 եւ ավելի բաժին մեկ շաբաթում: Համեմատելով 3, 7 եւ 10 տարեկան հասակում կիրառվող սննդակարգերը, պարզ դարձավ, որ այն աղջիկները, ովքեր ավելի շատ են մսամթերք օգտագործում, դաշտանային ցիկլն ավելի վաղ է սկսվում՝ ի տարբերություն նրանց, ում սննդակարգում գերակշռող մասը միսը չէր: Այսպես, 7 տարեկան հասակում մսի առավելագույն քանակ օգտագործող աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվելու հավանականությունը 12 տարեկանում՝ 75%-ով ավելի բարձր է ի տարբերություն նրանց, ովքեր նվազագույն քանակությամբ միս են օգտագործում: Հետազոտությունների ղեկավար Իմոջեն Ռոջերսի կարծիքով՝ այս օրինաչափությունը պայմանավորված է նրանով, որ մսամթերքով հարուստ դիետան բարենպաստ պայմաններ է ստեղծում հղիության ու ծննդաբերության համար: Բացի դրանից, Ռոջերսը նաեւ չի բացառում, որ երկաթն ու ցինկը, որոնցով հարուստ են մսամթերքները, նպաստում են սեռահասունացմանը:
Նախկինում կատարված հետազոտությունները ցույց էին տալիս որ դաշտանային ցիկլի ժամանակից շուտ սկսվելը պայմանավորված է մարմնի ծանրության հետ, սակայն մսի նմանօրինակ ազդեցությունն առաջին անգամ է հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել