Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 9-ին կբացվի Հովսեփ Կարալյանի ցուցահանդեսը: «Ինձ հաճախ հարցնում են՝ ռեալի՞ստ եմ: Այո, ռեալիստ եմ, սակայն հաճախ թույլ եմ տալիս բաներ, որոնք իրական կյանքում չկան»,- ասել է նկարիչը:
Իր կյանքի 84 տարիների ընթացքում ՀՀ վաստակավոր նկարիչը բազմաթիվ ցուցահանդեսներ է բացել: Նրա անդրանիկ անհատական ցուցահանդեսը 1967թ.-ին ՀՀ նկարիչների միությունում էր, 2 տարի անց՝ Մոսկվայում: Հ. Կարալյանի նկարները զարդարում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը, ՀՀ պետական պատկերասրահը, Ժամանակակից արվեստի թանգարանն ու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:
20-րդ դարի մեծանուն նկարչի շատուշատ գործեր անհատական հավաքածուների մաս են կազմում: