Օրենբուրգում քրեական գործ է հարուցվել ինչ-որ «Ինքնակատարելագործման բարեգործական հիմնադրամի» գործունեության փաստով, որի մասնակիցները մանկահասակ երեխաների ներկայությամբ խմբակային սեքսի ակտեր էին իրագործում: 100-ից ավելի անդամ ունեցող այդ կազմակերպությունը ստեղծվել է 2002-ին՝ տեղեկացնում է Օրենբուրգի մարզի հետաքննական վարչության կայքը: Հայտնի է դարձել, որ հիմնադրամի ղեկավարությունը քարոզում էր հակահասարակական կենսակերպ: Ավելին, 2006-2010 թվականներին հիմնադրամի անդամները մասնակցել են, այսպես կոչված, «սեսիաների», որոնց ընթացքում «մեկը մյուսի հետ անկանոն սեքսուալ հարաբերությունների մեջ են մտել»՝ հաշվի չառնելով տարածքում անչափահասների ներկայությունը:
Ինչպես հաղորդել է Life News, -ը, Ղհը-ի եւ հԽկ-ի համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել է մոտ 150 մարդ, որոնց թվում եղել են ուսուցիչներ, բժիշկներ, բանկիրներ եւ ֆինանսիստներ: «Սեսիաների» մասնակիցները իրենց հետ տանում էին նաեւ իրենց երեխաներին: Ըստ հետաքննության արդյունքների՝ այլասերվածների գործողություններից տուժածները մինչեւ 15 տարեկան մոտ 25 երեխաներ են: Այդ հիմնադրամի ղեկավարը նախկին բժիշկ- հոգեթերապեւտ էր, որն օգտագործում էր իր փորձը՝ մարդկանց հոգեբանական մշակման համար: Նա կազմակեպություն էր հրավիրում փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, միստիկայով եւ էզոթերիկայով հետաքրքրված մարդկանց՝ խոստանալով օգնել նրանց ազատության, սիրո եւ երջանկության հասնելու հարցում:
Երեկվա դրությամբ դեռեւս գործի շրջանակներում որեւէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել: