Երեկ ամերիկյան Վիրջինիա նահանգի դատարանի առջեւ կանգնեց ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձ՝ Միխայիլ Սեմենկոն, Մայքլ Զոտոլին եւ Պատրիցիա Միլզը: Համաձայն «Ռուսաստան 24»-ի՝ դատարանը կորոշի՝ արդյո՞ք հիմքեր կան նրանց հանդեպ քրեական գործ հարուցելու: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Զոտոլի-Միլզ զույգը խոստովանել է, որ աշխատում է ռուսական հետախուզության համար: Նրանք ասել են իրենց իրական անունները՝ Միխայիլ Կուցիկ եւ Նատալյա Պերեվերզեվա: Ռուսական դեսպանատունը հայտարարել է, որ այս զույգը չի արել ոչինչ, ինչը կարող էր թեկուզ ամենափոքր վնաս հասցնել ԱՄՆ-ին:
Երեկ քննարկվում էր նաեւ ՌԴ-ում պահվող Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համար լրտեսության մեջ մեղադրվող մի քանի անձանց՝ ԱՄՆ-ում բռնված ռուսական լրտեսների հետ փոխանակելու հարցը: