Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Ծճհ-ը տեղեկացրել է, որ երեկ Ազովի ծովում լողալու ժամանակ զոհվել է 5 երեխա՝ 3 աղջիկ, 2 տղա եւ դաստիարակը: Երկու զոհված աղջիկներից մեկը եղել է 12, մյուսը՝ 16 տարեկան, երրորդի մարմինը դեռ չեն հայտնաբերել: Եվս երկու երեխայի հաջողվել է փրկել, նրանք հիմա հիվանդանոցում են:
Զոհվածները Մոսկովյան Հարավային Բուտովո շրջանի թիվ 1065 դպրոցի աշակերտներ էին, որոնք հանգստանում էին կրասնոդարյան «Ազով» ճամբարում: Երեխաներին տարել էին լողալու մի տարածք, որը լողալու համար որեւէ հարմարություն չուներ, քանի որ այդտեղ ուժեղ հոսանք կա: Ըստ նախնական վարկածի, երբ մի քանի երեխա սկսել է խեղդվել, դաստիարակը նետվել է նրանց փրկելու, արդյունքում ինքն էլ է նրանց հետ միասին խեղդվել: Երեխաներին ուղեկցում էր եւս մի դաստիարակչուհի, որը երեկ դեռ սթրեսի մեջ էր եւ նույնիսկ ի վիճակի չէր ասելու, թե քանի երեխա են տարել լողալու, սակայն փրկարարները պարզել են, որ ավտոբուսը ճամբարից լողալու է բերել 70 մարդու, որոնցից 63-ը՝ երեխա: