Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼ՝ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺՇՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 08,2010 00:00

Թաիլանդի ոստիկանությունը հրապարակել է մանկական պոռնկության կազմակերպման եւ անչափահասներին պղծելու մեջ մեղադրվող ռուսաստանցու անունը, որի մասին խոսվում էր մի քանի օր: Խոսքը ՌԴ վաստակավոր արտիստ, 53-ամյա դիրիժոր եւ դաշնակահար, «Գրեմմիի» մրցանակակիր՝ աշխարհահռչակ Միխայիլ Պլետնյովի մասին է, որը ձերբակալվել է թաիլանդական Փաթթայա կուրորտային քաղաքում, իր սեփական տանը, որտեղ թաիլանդական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել եւ հայտնաբերել մանկական պոռնոգրաֆիայով մի քանի տասնյակ DVD-ներ: Պլետնյովը մեղադրվում է նախեւառաջ 14-ամյա մի տղայի բռնաբարության մեջ: Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն՝ Պլետնյովին ոստիկանությունում հարցաքննելուց հետո բաց են թողել, սակայն գործ հարուցվել է:
Վաղը՝ հուլիսի 9-ին պետք է սկսվեր Ռուսական ազգային նվագախմբի, որի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրն է Պլետնյովը, եվրոպական շրջագայությունը: Ըստ ռուսական 1-ին ալիքի՝ Պլետնյովին, թաիլանդական դատարանի որոշմամբ, այնուամենայնիվ, բաց են թողել՝ բավականին խոշոր գրավի դիմաց եւ պայմանով, որ հուլիսի 18-ին նա վերադառնա եւ մասնակցի դատավարությանը: Ի դեպ, մանկապղծությունը այդ երկրում կարող է դատապարտվել ընդհուպ մինչեւ 20 տարվա ազատազրկմամբ:
Ինքը՝ Պլետնյովը, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի», ասել է, որ կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, եւ երբեւէ առնչություն չի ունեցել մանկական պոռնոգրաֆիայի, առավել եւս՝ անչափահասի բռնաբարության հետ: Համաձայն որոշ աղբյուրների՝ Պլետնյովի դեմ մեղադրանքի հիմք կարող է հանդիսանալ նրա մտերմությունը ժամանակին նույն՝ մանկապղծության եւ անչափահասների պոռնոգրաֆիայի տարածման մեջ մեղադրված թաիլանդցի Տրայպխոն Բունպխասոնգի հետ: Պլետնյովը պնդել է, որ չի իմացել վերջինիս կյանքի այդ ստվերոտ կողմի մասին, եւ այնքան է վստահել նրան, որ Տրայպխոնը ազատ մուտք ու ելք է ունեցել Պլետնյովի տուն՝ անգամ երբ վերջինս այնտեղ չի եղել, ու չի բացառվում, որ հենց նա էլ Պլետնյովի առանձնատանը թողել է խուզարկության ընթացքում հայտնաբերված պոռնոդիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել