Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕԳՈՒՏ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Հուլիս 08,2010 00:00

Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում կներկայացնի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների շահերից բխող մի որոշման նախագիծ: Քաղաքապետը խնդրելու է, որպեսզի կառավարությունը թույլ տա այդ քաղաքացիների հետ կնքած պայմանագրերում փոփոխություններ կատարել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից:
Նշենք, որ շատ բնակիչներ, հանուն պետական շահի, իրենց բնակարաններից զրկվել էին սահմանադրական կարգի խախտմամբ: Կառավարության փոփոխված նախագիծը ենթադրում է փոփոխություններ կատարել նախկինում կնքված պայմանագրերում՝ տրամադրելով լրացուցիչ փոխհատուցումներ: Փոփոխություններ կկատարվեն 115 պայմանագրերից 34-ում:
Նշենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ին:
Այս ընկերության՝ որոշ քաղաքացիների առաջարկած փոխհատուցման գումարները եղել են անբավարար, սակայն պարտադրանքի ներքո պայմանագրերը ստորագրվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել