Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓԱԼՈՆԵՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Հուլիս 08,2010 00:00

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հաղորդում է «Ասպարեզ»-ը:
«Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս վկայում է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ: «Պետքարտուղարի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը հարգանքի տուրք է եւ արտացոլում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջընթացն ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա: Իր հայտարարության մեջ նա կրկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել