Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԸ ԶԵՆՔՈՎ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ

Հուլիս 08,2010 00:00

Վրաստանի իշխանությունները կտրականապես հերքել են ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները՝ պարտքի դիմաց Հայաստանին զենք հանձնելու հնարավորության մասին, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վզգլյադ»-ը: «Դա հիմարություն է: Նման հիմարություններն անգամ մեկնաբանելու կարիք չեն զգում»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը:
Ադրբեջանական աղբյուրների տվյալներով, Վրաստանը կարող է Հայաստանին պարտքի դիմաց փոխհատուցել զենքով, որ ստացել է ՆԱՏՕ-ից եւ չի օգտագործել Ռուսաստանի դեմ 2008թ. օգոստոսյան պատերազմում: Վրաստանը Հայաստանին պարտք է 17,1 մլն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել