Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքը մարդ է ընկել: Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով եւ ջրամբարի ափամերձ տարածքներում, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեկ առավոտյան վերսկսվեց որոնումը՝ ջրանցքի ջրի մուտքը փակելուց եւ ջրի մակարդակն իջեցնելուց հետո: