Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՐ ԻՄԱՆԱՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

Հուլիս 08,2010 00:00

Հուլիսի 3-5-ին ճանաչողական այցով ԼՂՀ-ում էին գտնվում Հայաստանի ԱԳՆ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ, Գանձասար, Տիգրանակերտ եւ Շուշի: Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա առթիվ, ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցների պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվել է ընդունելություն: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այնուհետեւ ԼՂՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի «Եղբայրական շիրիմին»՝ հարգանքի տուրք մատուցելով ԼՂՀ ազատագրման համար զոհվածների հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031