Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԴԻԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՉԵՆ ՄԱՐՏՆՉՈՒՄ

Հուլիս 08,2010 00:00

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պաշտոնական դիմում չի ստացել ադրբեջանցի զինվոր Մուբարիզ Իբրահիմովի դիակը վերադարձնելու հարցի վերաբերյալ. Մ. Իբրահիմովը սպանվել է հունիսի 18-ի՝ լույս 19-ի գիշերը ԱՀ եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծում իրենց իսկ կողմից ձեռնարկված միջադեպի արդյունքում: Ըստ հարեւան հանրապետության ԶԼՄ-ների, ազերիների օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Քելենեբերգին՝ աջակցություն խնդրելով զոհված զինվորի դիակը վերադարձնելու համար: Նա իր նամակում հայտարարել է «հայկական կողմից հումանիտար նորմերը եւ Ժնեւյան կոնվենցիայի դրույթները խախտելու մասին»: ՀՀ ՊՆ-ն նշել է, որ հայկական կողմը ոչ մի պաշտոնական դիմում չի ստացել, եւ ինչպես Հայաստանը, այնպես էլ ԼՂՀ-ն, ի տարբերություն Ադրբեջանի, միշտ կատարել են Կոնվենցիայի դրույթները: Պաշտպանական գերատեսչությունում հիշեցրել են հենց Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների մասին: Նշվել է հայ զինծառայող Գոռ Մանասյանի սպանությունը 2008 թվականին: Ադրբեջանական կողմում հայտնված զինվորին ծեծելով սպանել էին եւ հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 5-ը դիակը պահել հողում՝ ծեծի հետքերը թաքցնելու նպատակով: Սեփական զինվորների նկատմամբ ադրբեջանական «մարդասիրության» մեկ այլ աղաղակող օրինակ էր ընթացիկ տարվա գարնանը Կոթի գյուղի շրջանում տեղի ունեցած միջադեպը, երբ զոհված դիվերսանտներից մեկի դիակը մնացել էր չեզոք գոտում եւ մինչ օրս չեզոք գոտում է: «Հայերը դիակների, կանանց եւ ծերերի դեմ չեն մարտնչում»,- ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել