Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՆԱՑԵՔ ՀՌՈՄ ԵՎ ՀԱՐՑՐԵՔ

Հուլիս 08,2010 00:00

Երեկ Ադրբեջանի ԶՈՒ շտաբի շենքի բացմանը Իլհամ Ալիեւի մի շարք հայտարարությունների կապակցությամբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մի քանի էջանոց ձանձրացնող ելույթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու եւ սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե Ալիեւ սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները: Ինքն իր հետ բանակցած Ալիեւ փոքրիկը չի ցանկանում ի վերջո հասկանալ, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներում հստակ նշված է, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա սուտն առավել քան բացահայտ է դառնում, երբ նա նշում է, որ հայերը Արցախ են եկել 19-րդ դարասկզբին: Չցանկանալով հղում անել ոչ միայն հայ, այլ նաեւ աշխարհահռչակ օտարազգի պատմիչներին՝ ձախողված եւ անգրագետ դիվանագետին ընդամենը խորհուրդ կտայի Հռոմ այցելելիս նեղություն  կրել եւ դիտել Ֆորումի պատին քանդակված հին աշխարհի քարտեզը, որտեղ “Արմենիա”երկրի սահմաններում նշված է նաեւ պատմական Արցախը: Հեքիաթասաց Ալիեւին հիշեցնեմ, որ իր հայրենի Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է դրանից  մոտ 2 հազարամյակ անց: Այս ամենից հետո կարիք չկա լուրջ ընդունել կամ որեւէ կերպ հակադարձել Ալիեւին»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել