Լրահոս
Օրվա լրահոսը

Դժոխքն ավելի լավ է, քան ադրբեջանական դրախտը

Հուլիս 07,2010 00:00

«Եթե իմ մահվանից հետո ինձ ասեն, որ դրախտը Ադրբեջանում է եւ ինձ այնտեղ են ուղարկում, ես կտրականապես կմերժեմ: Ադրբեջանի նման դրախտ գնալու փոխարեն, Աստծուց կխնդրեի մի անապատում եղած դժոխք ուղարկել: Այդ երկրում դիակ լվացողից էլ ագահ եւ անխիղճ պաշտոնյաներ, մարդկությունը մտքից հանած ծառայողներ տեսա: Ոչ մեկին չեմ ցանկանում անգամ դժոխքում հանդիպել նման մարդկանց»,- այս խոսքերը Ադրբեջանից պանդխտության քշված, սնանկության մատնված թուրքական «Բարմեկ» ընկերության նախագահ, հայտնի գործարար Հուսեին Արաբուլին են պատկանում: Ըստ panorama.am-ի՝ այդ մասին գրում է «Ազադլըգը»՝ նշելով, որ դա մեջբերում է մոտ ժամանակում Արաբուլի կողմից հրատարակության պատրաստվող գրքից: Գրքում Ադրբեջանի իշխանությանը մերկացնող այնքան փաստեր կան, որ այն կարող է արագորեն վերածվել բեստսելլերի:
Գրքի բովանդակությունից տեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ այնտեղ բացահայտվում են Ադրբեջանում միանգամայն ոչ անհրաժեշտ շարժական մոդուլային էլեկտրակայանների կառուցման, այդ էլեկտրակայանների շինարարությանը մասնակցելու համար Արաբուլից 20 մլն դոլար կաշառք պահանջած բարձրաստիճան պաշտոնյաների, ֆիննական «WARTSILA» ընկերության հետ գաղտնի բանակցություններ վարող պաշտոնյաների անունները, ովքեր առաջարկել են այդ շինարարության համար 100 մլն դոլարով ավելացնել հատկացումները բյուջեից եւ յուրացրել այն: Գրքում նշված են նաեւ այդ փաստերն ապացուցող աղբյուրները:
«Ազադլըգը» գրել է, որ Արաբուլի գիրքը Ադրբեջանի իշխանության՝ «Դուբայի ունեցվածքի» մասին տեղեկություններից ավելի ազդեցիկ փաստեր է ի հայտ բերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել