Սեւանի «Մալիբու» լողափում, լողանշանի հարեւանությամբ, ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ազիզյանը:
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել է Սեւանի քաղաքային հիվանդանոց:
Մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել: ԱԻՆ տեղեկացմամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի 21-ամյա բնակիչ Ռաֆիկ Սարգսյանի դին:
Հուլիսի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Սեւանա լճում՝ Շորժա գյուղին հարակից, դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ալիկ Խաչատրյանի դին:
Իսկ Սեւանա լճի «Իշխան» լողափից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Իգոր Աբրահամյանի դին: