Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները

Հուլիս 06,2010 00:00

Թուրքիան կխզի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե Թել-Ավիվը ներողություն չխնդրի Գազային մարդասիրական բեռներ տեղափոխող նավատորմի վրա կատարած հարձակման համար, որի արդյունքում Թուրքիայի քաղաքացիներ էին սպանվել: «Reuters»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Իսրայելը երեք տարբերակ ունի. կամ ներողություն խնդրել, կամ համաձայնել միջազգային հետաքննչական հանձնաժողովի եզրակացության հետ, կամ Թուրքիան կխզի իր հարաբերություններն այդ երկրի հետ»,- հայտարարել է Դավութօղլուն: Թուրքիան, որը ժամանակին մահմեդական երկրներից Իսրայելի ամենամոտ դաշնակիցն էր, առաջին անգամը չէ, որ Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի համար ու պահանջում տուժածների փոխհատուցում վճարել, համաձայնել ՄԱԿ-ի կողմից միջադեպի հետաքննություն անցկացնելու առաջարկին եւ ապաշրջափակել Գազան:
Ավելի վաղ Անկարան սպառնում էր միայն վերանայել Իսրայելի հետ իր հարաբերությունները: Դավութօղլուն միակն է, ով հնարավոր է համարել այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:
Անցած շաբաթ Բրյուսելում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել էր Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Բինիամին Բեն Էլիզերի հետ, որի ընթացքում էլ պայմաններ էր առաջադրել: «Ուղերձը, որը փոխանցվել էր Բեն Էլիզերին, հասել է Իսրայելի կառավարությանը: Մենք պատասխանի հավերժ չենք սպասի»,- հայտարարել է Դավութօղլուն՝ հավելելով, թե «բավարար կլիներ միայն այն, որ նրանց սեփական հանձնաժողովը հարձակումը ճանաչեր անարդար եւ համապատասխանաբար ներողություն խնդրեր, բայց նախ պետք է սպասել այդ հանձնաժողովի «վճռին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել