Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի նախագաh է ընտրվել Կոմորովսկին

Հուլիս 06,2010 00:00

Կիրակի օրը Լեհաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակցի նկատմամբ աննշան առավելությամբ հաղթանակ է տարել չափավոր պահպանողական Բրոնիսլավ Կոմորովսկին: Լեհաստանի ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում Լեհաստանի Սեյմի խոսնակ եւ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կոմորովսկին ստացել է ընտրողների 52.6 տոկոսի վստահության քվեն: Նրա մրցակիցը՝ ավիավթարից զոհված նախկին նախագահի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին ստացել է ձայների 47,4 տոկոսը:
«Reuters»-ի մատուցմամբ, Կաչինսկին ընդունել է իր պարտությունը:
Կոմորովսկիի հաղթանակից հետո Լեհաստանում ներդրումներ կատարողները թեթեւացած շունչ են քաշել, որովհետեւ մինչ այդ նրանք մտահոգություններ ունեին, որ Կաչինսկին հաղթելու դեպքում կարող է վետո դնել մեկնարկած այն բարեփոխումների վրա, որոնք անհրաժեշտ էին Լեհաստանի պետբյուջեի առողջացման համար:
Հիշեցնենք, որ Լեհաստանի քաղաքականությունը որոշում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, բայց նախագահը կարող է առաջարկել եւ վետո դնել օրենքների վրա, առանցքային պաշտոններում նշանակումներ անել եւ ազդել միջազգային եւ անվտանգության քաղաքականության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել