Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի «C» խմբի առաջնության եզրափակչում 65:74 հաշվով տանուլ է տվել Մալթայի ընտրանուն: Չնայաց պարտությանը, մեր աղջիկները հաջորդ տարի ավելի բարձր՝ «B» դիվիզիոնում հանդես գալու իրավունք են նվաճել:
Առաջնության երեւանյան հանդիպումների ընթացքում մարզասերներն «Առավոտից» հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ մեր հավաքականի կազմում լեգեոներականներից հանդես էր գալիս միայն Ամանդա Ջեքսոնը, իսկ, ասենք, «Հատիսի» մյուս խաղացողները բացակայում էին: Պատասխանելով այս հարցին՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մեկնաբանեց. «Դա միջազգային ֆեդերացիայի պահանջն է, ըստ որի՝ ընդամենը մեկ լեգեոներական կարող է հանդես գալ, իսկ մյուսները պետք է ծնված լինեն Հայաստանում»: