Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպուկահարներին հեռացնելը համանախագահների առաջարկն էր

Հուլիս 06,2010 00:00

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունն արձագանքել է հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլու հայտարարություններին, որտեղ վերջինս նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու՝ Երեւանի նախաձեռնությունը չի լուծի խնդիրը: Այս առնչությամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին ՀՀ ՊՆ-ն հիշեցնում է, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը եւ նվազեցնել կորուստները:
«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հայտարարությանը, ապա հերթական անգամ հայտնում ենք, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն հետեւում են հրադադարի պահպանմանը եւ պատասխան գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումների: Ասվածի վառ ապացույցն է հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ:
Նշենք նաեւ, որ կառուցողական դիրքերից հանդես գալու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով եւ ապատեղեկատվություն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլեւ պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում», ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել