Հուլիսի 3-ին, ժ. 21.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օրբելի փողոցի 4 շենքի դիմաց (թունելից դուրս գալուց) տեղի է ունեցել վթար: Ըստ նախնական տեղեկությունների, «ԲՄՎ-X 5» մակնիշի 03 OՏ 169 համարանիշի ավտոմեքենան հարվածել է փողոցում կայանված «ԲՄՎ» 20 ՍՕ 995 եւ «Մերսեդես» 06 ՏՕ 655 մակնիշի ավտոմեքենաներին:
«Առավոտի» տեղեկություններով, «ԲՄՎ X 5-ը» պատկանում է ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին: Որոշ ականատեսների պատմելով, ղեկին եղել է ԳԽ նախկին նախագահը, որը վթարից հետո մեկ այլ մեքենայով հեռացել է: Մինչդեռ, ըստ ՃՈ հետաքննական բաժանմունքի, որը վթարի առթիվ նյութեր է նախապատրաստում, արդեն իսկ հարցաքննել է ԳԽ նախկին նախագահի որդուն՝ Գուրգեն Արարքցյանին: Նա հայտնել էր, թե ինքն է եղել ղեկին: Վթարված 3 ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: