Այս լուսանկարն արվել է կիրակի օրը՝ Վայքում, հանրապետական նշանակության մայրուղում: Ցավոք, «Առավոտի» թղթակցին չի հաջողվել պարզել, թե ինչպես է կովը տեղավորվել «06»-ի սրահում՝ գուցե ծալվել է հատուկ ձեւով: Բայց ավտոմեքենայի տերն անշուշտ գտել է ազգայինը եւ համամարդկայինը համատեղելու իր ձեւը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: