Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/Կ-ՆԵՐԸ ՔԼԻՆԹՈՆԻՆ ՆԱՄԱԿ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ

Հուլիս 06,2010 00:00

Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ թվով 9 կազմակերպություններ երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի նամակ են փոխանցել, որում մասնավորապես ասված է, թե «հասկանալով, որ տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն ավելի շատ սեւեռվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա», ոչ պակաս կարեւոր են համարել ներքին իրավիճակը, «որը լարված է 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից ի վեր»: Թվով 9 կազմակերպությունները պետքարտուղարին փոխանցված նամակում Հայաստանում խորը հասարակական-քաղաքական ճգնաժամի լուծման եւ քաղաքացիական համերաշխության հաստատման համար իրենց նախապայմաններն են մատնանշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել