ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քլինթոնի երեւանյան այցի ընթացքում շոշափված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ ամերիկյան վարչակազմի դիրքորոշմանը՝ նշել է, որ այստեղ Ամերիկան շատ ավելի առաջ է անցել՝ օգտագործելով նախագահ Սարգսյանի արտահայտությունը, թե գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: «Ամերիկյան քաղաքական վերնախավը մշտապես նշել է, որ հայկական կողմը վարում է կառուցողական քաղաքականություն, որը բխում է տարածաշրջանային երկարատեւ անվտանգության շահերից, ի տարբերություն Թուրքիայի, որի վարած քաղաքականությունը կառուցողական չէ»,- ասել է Շարմազանովը, հավելելով, որ «պետքարտուղարի այս քայլը, փաստորեն, հօդս է ցնդեցրել այն սկեպտիկների կարծիքը, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ»: