Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԵՎ ԻՆՔՆԻՆ ԱՅՑԸ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ

Հուլիս 06,2010 00:00

\"\"

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ 1 րոպե լռությամբ հարգեց 1915-ին զոհված 1,5 մլն հայերի հիշատակը, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ: Ու թեեւ այդ ծաղկեպսակի վրա (լուսանկարում) գրված էր «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից», Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հետո հաղորդագրություն տարածեց, թե դա «մասնավոր այց» էր: Նշենք, որ ԱՄՆ Հայկական ազգային կոմիտեն՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը, այս կապակցությամբ երեկ տարածել է հայտարարություն: «Հաշվի առնելով այս այցը շրջապատող գաղտնիությունը եւ հրապարակային հայտարարությունների բացակայությունը»՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է, թե որքան էլ ինքնին այդ այցը կարեւոր լինի՝ «չի ներկայացնում շոշափելի անցում դեպի Միացյալ Նահանգների կողմից այդ հանցագործության պատշաճ դատապարտում եւ հիշատակում: Այս այցն իրոք կորսված հնարավորություն էր պետքարտուղարի եւ ԱՄՆ-ի համար»: Նաեւ հիշեցված է, որ 2008-ի նախագահական ընտրարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդես էր գալիս ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել