Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի կիսաեզրափակիչ խաղում հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ եւ 86:63 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Եզրափակչում մեր աղջիկների մրցակիցը լինելու է Մալթայի ուժեղ թիմը, որին, ինչպես երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ձգտելու ենք անպայման հաղթել, չնայած շատ ուժեղ թիմ է»: Սակայն, անկախ այդ խաղում գրանցվելիք արդյունքից, Հայաստանի կանանց ազգային հավաքականն արդեն մեկ աստիճան բարձր՝ «B» խումբ է տեղափոխվել, ինչը արդեն լուրջ նվաճում է: