Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիական կառավարության պարգեւը՝ հայ գրողին

Հուլիս 03,2010 00:00

\"\"Ինչպես հայտնում են մեզ Փարիզից, գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն օրերս արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգեւին՝ «Արվեստների եւ գրականության սպայի» (Officier de l\’Ordre des Arts et des Lettres) շքանշանին:
Ինչպես Անդրե Մալրոն կասեր՝ «Կերպարվեստագետների, գրողների եւ ստեղծագործողների կողմից հարգված ու տենչված» այս շքանշանը հիմնվել է 1957թ. եւ շնորհվում է նշանակալի վաստակ ունեցող գրողներին ու արվեստի գործիչներին, անշուշտ, հաշվի առնելով նաեւ նրանց մատուցած ծառայությունները ֆրանսիական մշակույթին: Այս շքանշանը երեք աստիճան ունի՝ ասպետ, սպա եւ կոմանդոր, եւ շնորհվում է ըստ հերթականության, փոքրից դեպի մեծը: Ալ. Թոփչյանի դեպքում բացառություն է արվել եւ նրան միանգամից շնորհվել է Սպայի աստիճանը: Դժվար չէ կռահել, որ նման որոշում ընդունելուն նպաստել է հայ գրողի ծանրակշիռ վաստակը՝ ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Բավական է հիշել միայն նրա թարգմանությամբ հայերեն լույս տեսած ֆրանսիացի հեղինակների վաթսունհինգ գրքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել