Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 03,2010 00:00

ԱԿԱՆՆԵՐ՝ ԱՂԲԻ ՄԵՋ
Օղակաձեւ այգու 5-րդ հատվածում մաքրման աշխատանքներ կատարելիս «Կենտրոն» ՓԲԸ-ի երկու աշխատակիցներ աղբամանի մեջ հայտնաբերել են ԲՊԿ-Մ79 եւ ՍՊԲ-8903 տիպի ականներ: Նշանակվել է փորձաքննություն:

ՋՐԱՀԵՂՁԸ
Երեկ, ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձ է եղել մի քաղաքացի: Լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին:

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԶՈՀՈՎ
ԱԻՆ փրկարարական ծառայության տեղեկացմամբ, Ախուրյանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո «Գազել» մակնիշի 2000 Լ պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա Հենրիկ Բաղդասարյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հ. Բաղդասարյանի վիճակը չափազանց ծանր է:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Tert.am-ը տեղեկացնում է, որ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կարող է հայտնվել հյուրանոցի բակում: Մի քանի ամիս առաջ հրեական շինարարական մի կազմակերպություն Երուսաղեմի քաղաքապետարանի հետ համաձայնության էր եկել եւ հայկական եկեղեցու հարակից տարածքում հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացել:
Սա կատարվել էր առանց հայկական եկեղեցու համաձայնության: Որոշումը բողոքի ալիք է բարձրացրել Երուսաղեմի հայերի եւ թաղամասի բնակիչների շրջանում, որոնք ցույց են արել ու ընդդեմ շինարարության կայքէջ բացել, ստորագրահավաք կազմակերպել: Ըստ բողոքավորների, բարձրահարկ հյուրանոցային համալիրը կփչացնի թաղամասի ընդհանուր պատմական եւ ճարտարապետական տեսքը: Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1887 թվականին կառուցել են գերմանացիները, իսկ տեմպլիերների արտաքսվելուց հետո նվիրաբերել Հայոց պատրիարքարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել