Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՍԵՐԺԻ ՀԵՆԱՐԱ՞ՆՆ Է

Հուլիս 03,2010 00:00

\"\"

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության մասին հայտարարությանը՝ ասել է, որ եթե ԼՂ նախագահի խոսնակն է դրա մասին խոսում, նշանակում է՝ Ղարաբաղում դրա համար իրավիճակը հասունացել է: Այդուամենայնիվ, Արման Մելիքյանի կարծիքով, ԼՂ իշխանությունների «քաշը» թույլ չի տալիս նման պահանջ ներկայացնել, քանի որ ԼՂ հարցի կարգավորման ձեւաչափի հարցը լուծվում է Հայաստանում։ Նա նշել է, որ քաղաքական այն ուժը, որն ունակ է ԼՂ խնդրի ձեւաչափի փոփոխման հետ կապված վերանայումներ պահանջել ՀՀ իշխանությունից՝ Հայ ազգային կոնգրեսն է, որը, սակայն, լռում է, որովհետեւ այդ ուժի ու իշխանությունների մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների վերաբերյալ նույնական են։ «Ցավոք, Կոնգրեսն այսօր ծառայում է որպես քաղաքական հենարան՝ իշխանությունների համար»,- եզրակացրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել