Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻՐԻԼՈՎԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԶԱՔԱՐՅԱՆԻՆ

Հուլիս 03,2010 00:00

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երեկ «Առավոտին» է ուղարկել իր հետեւյալ հայտարարությունը՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսում արված պնդումների վերաբերյալ. «Մեծ զարմանքով տեղեկացա պրն Զաքարյանի հայտարարության վերաբերյալ «Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտությունը» Եվրախորհրդարանի բանաձեւի առնչությամբ: Սկզբում չկարողացա հավատալ այդ տեղեկությանը, սակայն հետո պարզվեց, որ այն հայտնվել է բազմաթիվ հայկական ԶԼՄ-ներում:
Ես երբեք չէի սպասի, որ գործընկերներս՝ ազգային խորհրդարաններից այն երկրների, որոնք ձգտում են ավելի լավ եւ ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ ԵՄ հետ՝ կարող են ներգրավված լինել նման մեծ ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի մեջ, որն ակնհայտորեն հիմնված է ցանկացածն իրականի տեղ մատուցելու եւ բնավ ոչ փաստերի վրա:
Ավելի՛ն, դեմ առ դեմ խոսակցություն չի եղել, այլ ուրիշ մարդկանց ներկայությամբ, ովքեր գիտեին, թե ինչ է քննարկվում:
Ես դա համարում եմ շատ անքաղաքակիրթ եւ ոչ եվրոպական քաղաքական վարքագիծ՝ կեղծել մեր (այլ հանգամանքներում՝ կառուցողական) զրույցի ողջ բնույթը եւ ոգին: Այս վարքագիծը թերեւս թելադրված է պարոն Զաքարյանի մեծ ցանկությամբ՝ հայտնի դառնալ իր երկրում:
Ես նաեւ զարմանում եմ, որ այդ բոլոր հայտարարություններում նա խոսում է ԵԽԽՎ մասին եւ, փաստորեն, պետք է այժմ հասկանա, որ ինքը եղել է Եվրախորհրդարանում:
Պարոն Զաքարյանի հայտարարություններում միակ ճշմարիտն այն փաստն է, որ ես վերջերս հրավեր եմ ստացել Հայաստանի պաշտոնական իշխանություններից՝ այցելել Հայաստան եւ պատրաստակամությամբ ընդունել եմ այդ հրավերը: Չեմ նախատեսում հանդիպել պարոն Զաքարյանին, եթե գամ այդտեղ, բայց եթե պատահաբար հանդիպեմ նրան ինչ-որ տեղ՝ կարիք կունենամ առնվազն մեկ հեռուստախցիկի եւ երկու ձայնագրիչի:
Ինչպես արդեն հայտարարել եմ հայկական ԶԼՄ-ներին տրված իմ հարցազրույցներում՝ ես լիովին համոզված եմ, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձեւը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031