Ըստ The Daily Mail գործակալության՝ այժմ հնարավոր է գիտության միջոցով ստանալ ավելի շատ գգվանք: Գիտնականները ստեղծել են մի սպրեյ, որը տղամարդկանց դարձնում է առավել քնքուշ ու զգայուն շրջապատի մարդկանց զգացմունքների հանդեպ: Սպրեյի հիմքում ընկած է մարդու օքսիտոցին հորմոնը, որն առաջացնում է բավարարվածության զգացում եւ թոթափում է լարվածությունը: Տղամարդկանց շրջանում իրականացրած փորձարկումը ցույց է տվել դրական արդյունքներ, բայց գիտնականները դեռ չգիտեն, թե որքան ժամանակ է սպրեյը պահպանում իր ազդեցությունը: