Քեմբրիջի պրոֆեսոր Նիկոլաս Բոուլը կանխատեսում է, որ «դատաստանի օրը» կգա 2014թ.: Գիտնականը ենթադրում է, թե յուրաքանչյուր դարի սկզբին տեղի է ունենում ինչ-որ կարեւոր իրադարձություն, որն էլ որոշում է տվյալ դարի հետագա ճակատագիրը: Որպես օրինակ, պրոֆեսորը նշում է պատմական փաստեր. 1618թ.՝ Երեսնամյա պատերազմի սկսվելու տարի եւ դրան հետեւող կրոնական ճնշումների տասնամյակներ Եվրոպայում: 1815թ. գահընկեց եղավ Նապոլեոնը, որից հետո ամբողջ 19-րդ դարը Եվրոպայի համար համեմատաբար հանգիստ անցավ: Բոուլի համար կարեւորագույն փաստարկներ են 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը եւ 20-րդ դարի ողբերգական բնույթը: Պրոֆեսորի կարծիքով՝ ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը 2014թ. ճակատագրական տարվա նախանշանակն է: Այդ ժամանակ էլ կորոշվի, թե 21-րդ դարը կլինի խաղաղ եւ բարեհաջո՞ղ, թե՞ մարդկությունը կընկղմվի բռնության եւ աղքատության մեջ:
Պրոֆեսորը դրական գործոն է համարում գլոբալիզացիան. ազգամիջյան կապերի ամրապնդումը թույլ կտա երկխոսություն վարել համաշխարհային համագործակցության շրջանակներում: Սակայն որոշիչ դեր կկատարի ԱՄՆ-ը՝ որպես այսօրվա դրությամբ առավել ազդեցիկ երկիր: Եվ շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի եւ աշխարհի մյուս երկրների միջեւ փոխըմբռնումից: Գալիք «դատաստանի օրվա» առիթով իր նկատառումները պրոֆեսոր Նիկոլաս Բոուլը շարադրել է «2014թ., ինչպես հաղթահարել հաջորդ համաշխարհային ճգնաժամը» գրքում: