ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ հունիսի 30-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետներին ասել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով որոշ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը նվազել են:
Արագածոտնում անցած տարվա հինգ ամիսների 286,5 միլիոնի փոխարեն այս տարվա հունվար-մայիս հատվածում 244,6 միլիոն են հավաքել, Շիրակում՝ 542,4 միլիոնի փոխարեն՝ 537,6:
Թեեւ դեռ տարեսկզբին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետներին հորդորել էր հետեւել, որպեսզի համայնքներում պետական դոտացիաների հաշվին աշխատավարձերի ֆոնդերը չավելանան: Տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատավարձի ֆոնդի բարձրացում է նկատվել:
Ընդ որում, այնպիսի համայնքներում, որոնք 2009թ.-ին չեն ապահովել բյուջեի ծրագրված մակարդակը կամ աշխատավարձի ֆոնդը բարձր են պահել՝ ցածր պլանավորելով սեփական եկամուտների մակարդակը: