Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինքնագրի» մրցանակաբաշխությունը

Հուլիս 02,2010 00:00

Հուլիսի 5-ին կկայանա «Ինքնագիր» գրական մրցանակաբաշխությունը:

Լավագույն պատմվածքի համար սահմանված «Ինքագիր» գրական մրցանակը (ձմեռ-գարուն սեզոն) կհանձնվի «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում: Լավագույն պատմվածքի մրցանակներ են ստացել 2009թ. ամռանը կեղծանունով հանդես եկող Դորիանի՝ «Սատանան մայրամուտին» պատմվածքը, աշնանը՝ Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ»-ը: Ժյուրիի հատուկ մրցանակը կհանձնվի Կարեն Անտաշյանին՝ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար:

«Ինքնագիր» գրական մրցանակը ստեղծել է «Ինքնագիր» ակումբը՝ 2009թ. հուլիսին: «2010 ձմեռ-գարուն» սեզոնին ներկայացված էր 38 պատմվածք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել