Ինչպես «Առավոտին» հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, երեկ առավոտյան «կոտրել» են իրեն պատկանող անձնական www.psyarmenia.com կայքը: Կատարվածը զայրացրել էր հոգեբանին: Մադաթյանի փոխանցմամբ, կայքում քաղաքական բնույթի որեւէ տեղեկատվություն չի եղել, այլ ընդամենը գիտական հոդվածներ, նյութեր՝ նվիրված անվանի մարդկանց: Կայքում գործում էր նաեւ անվճար խորհրդատվության էջը:
«Կայքից օգտվում էին ինչպես հայաստանցիներ, այնպես էլ ռուսախոս օտարերկրացիներ, քանի որ www.psyarmenia.com-ը երկլեզու էր»,- ասում է Մ. Մադաթյանն ու հավելում, որ կայքի ոչ դոմենը, ոչ հոստինգը հայկական չեն եղել: Մ. Մադաթյանը նշեց, որ իր կայքը վնասել է ադրբեջանցի հակերը: Վերջինս թողել է համապատասխան գրություն՝ ադրբեջանական դրոշով: