Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր նիստի հարկ կա՞

Հուլիս 02,2010 00:00

\"\"Վերջերս ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց՝ աճուրդի հանել Մինաս Ավետիսյանի՝ Գյումրիում գտնվող ոմնանկարները՝ դրանք փրկելու համար: Կառավարության անդամներին մշակութային արժեքների պահպանության կոչ անող վարչապետը, սակայն, չի նկատում, որ հենց իրենց շենքի մատույցներում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ բավականին անբարեկարգ վիճակ է. շատրվանները չեն գործում, գետնանցումը գիշերային ժամերին միզատեղի է ծառայում: Երեկ \"\"էլ մեր ֆոտոխցիկը արձանագրել է, թե ինչպես է զարդաքանդակներից մեկը պոկվել, 10 մետր բարձրությունից ներքեւ ընկել ու փշրվել: Կարծում ենք, այս հարցը պետք է մտահոգի նաեւ քաղաքային իշխանություններին: Թե՞ սրա համար էլ պիտի կառավարության նոր նիստ հրավիրվի՝ գործարարներին դիմելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել