Իրանում ռազմական դատարանը երկու տղամարդու դատապարտել է մահապատժի՝ Թեհրանի բանտում ընդդիմության կալանավորված երեք ներկայացուցիչների սպանելու մեղադրանքով: APA-ի փոխանցմամբ, անցած տարի Իրանում տեղի ունեցած վիճելի ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո տեղի ունեցած այդ սպանությունների գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել 11 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ: Իրանի իշխանությունների հայտարարության համաձայն, մահապատժի դատապարտված երկու անձինք բանտում կանխամտածված ծեծի են ենթարկել ընդդիմության կալանավորված ներկայացուցիչներին, ինչը եւ վերջիններիս մահվան պատճառ է դարձել: