Արեւելյան Աֆրիկայի հինգ պետություններ՝ Քենիան, Ուգանդան, Ռուանդան եւ Բուրունդին համաձայնության են եկել միասնական տնտեսական տարածք՝ այսպես կոչված, արեւելաաֆրիկյան միասնական շուկա ձեւավորելու շուրջ: BBC-ի մատուցմամբ, տնտեսական միասնական տարածքը ձեւավորելու նախաձեռնությունը թույլ կտա անդամ երկրներին ավելացնել ներդրումների ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր եւ թեթեւացնել ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի փոխանակման գործընթացը: Տնտեսագետ փորձագետները, սակայն, զգուշացնում են, որ իրենց պետական օրենսդրությունները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացը այս երկրներից հինգ տարի կպահանջի: