Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԵՄ-ՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Հուլիս 02,2010 00:00

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ազդեցությունը Եվրամիությունում եւ ամրապնդել կապերը զարգացող խոշորագույն երկրների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ: «Reuters»-ի մատուցմամբ, հուլիսի 1-ին այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը (նկարում): Նա շեշտել է, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները շատ կարեւոր են՝ հավելելով, որ լեյբորիստների իշխանության վերջին 13 տարիների ընթացքում դրանց բավարար ուշադրություն չի դարձվել: Նախարարը շեշտել է, թե պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը, որը ձեւավորվել է մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո, եվրոպական գործընկերների հետ աշխատում է կառուցողական դիրքերից, ինչը զարմացրել է նրանց, ովքեր ակնկալել են, թե բրիտանացիները եվրոսկեպտիկներ են:

Միաժամանակ բրիտանական նոր կառավարությունը մտադիր է քայլեր ձեռնարկել՝ խաղաղության պայմաններում ռեկորդային չափերի հասնող պետբյուջեի դեֆիցիտը էապես կրճատելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել