Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-իսրայելական գաղտնի հանդիպում

Հուլիս 02,2010 00:00

\"\"Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ «Ազատության նավատորմի» շուրջ ծագած սկանդալից եւ երկու երկրների հարաբերությունների սրումից ի վեր, Իսրայելը առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: BBC-ի մատուցմամբ, Իսրայելի կառավարության ներկայացուցիչը փոխանցել է, թե Թուրքիայի արտգործնախարարի եւ Իսրայելի առեւտրի նախարարի հանդիպումը հրապարակային չի եղել: Նրա ասելով, հանդիպման նախաձեռնությունը Թուրքիայի իշխանություններինն է եղել, թեեւ Անկարայում այդ փաստը չեն հաստատում: Հանդիպմանը մասնակցած երկու նախարարներն էլ՝ Ահմեդ Դավութօղլուն եւ Բինիամին Բեն Էլիեզերը վաղուց միմյանց գիտեն եւ նրանց հարաբերությունները նույնիսկ թուրք-իսրայելական սրացումների ընթացքում բարեկամական են եղել:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մեղադրել է վարչապետ Բինիամին Նեթանյահուին այն բանում, որ առանց իր հետ համաձայնեցնելու՝ թուրքական կողմի հետ շփումները հարվածում են իր հեղինակությանը: Վարչապետի գրասենյակից այդ հայտարարությանը պատասխան արձագանք է եղել, թե՝ ԱԳՆ-ին հանդիպման մասին չտեղեկացնելը «տեխնիկական սխալ» է եղել, եւ հանդիպումն էլ նախատեսված է եղել անցկացնել ոչ պաշտոնական մակարդակով, ուստի՝ վարչապետն այդպիսի շփումներ անցկացնելուն խանգարող որեւէ պատճառ չի տեսել: BBC-ն միաժամանակ փոխանցում է, թե տեղի ունեցած հանդիպման վայրի վերաբերյալ տեղեկությունները խիստ հակասական են: Աղբյուրներից մեկը նշում է, որ այն անցկացվել է Շվեյցարիայում, մյուսը՝ Բրյուսելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել