Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի միջուկային ծրագրի գծով տեսուչը հրաժարական է տվել

Հուլիս 02,2010 00:00

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի եւ Սիրիայի հետ աշխատանքների գծով բաժնի ղեկավարի պաշտոնից տեսուչ Օլլի Հեյնոնենի (աջից) ազատման մասին: «Մենք հաստատում ենք, որ պարոն Հեյնոնենը գլխավոր տնօրենին ծանուցել է սեփական դիմումի հիման վրա օգոստոսին իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մտադրության մասին»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Ջիլլ Թյուդորը:

63-ամյա Հեյնոնենը գլխավորում էր ՄԱԳԱՏԷ-ի այն բաժինը, որի գործառույթը կայանում էր նրանում, որ հետեւեր երկրների միջուկային ծրագրերին՝ դրանք ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ չօգտագործելու համար: Ֆինն տեսուչը, որ մասնագիտությամբ ռադիոքիմիկոս է, ավելի շատ հայտնի է նրանով, որ 2008թ. փետրվարին դիվանագետներին ներկայացրել էր մի զեկույց, որում նա նշել էր ուրանի հարստացման իրանական ծրագրի կապը պայթուցիկ նյութերի փորձարկումների եւ միջուկային գլխիկների հագեցման համար նախատեսված հրթիռների արդիականացման միջեւ:

«Reuters»-ի մատուցմամբ, գործակալությունում տեղեկացրել են, թե Հեյնոնենին այդ պաշտոնում փոխարինողի հարցը դեռ որոշված չէ: Պաշտոնյայի հրաժարականի պատճառների մասին մանրամասներ չի հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել