Հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին եւ աշխատակազմին ներկայացրեց դպրոցի նորանշանակ ռեկտոր դեսպան Վահե Գաբրիելյանին: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորին՝ ԱԳ նախարարը նշեց. «Դեսպան Գաբրիելյանի կուտակած փորձը եւ հմտությունները անշուշտ կնպաստեն դպրոցի առջեւ դրված խնդիրների իրականացմանը»: