Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դպրոցը

Հուլիս 02,2010 00:00

Տեսական գիտելիքների ամրապնդումը գործնական փորձով անհրաժեշտ քայլ է

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայաստանցի ուսանողների հերթական խումբն ավարտել է «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցը: Չորս օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանող մասնակցեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետների կողմից անցկացված ինտենսիվ գործնական դասընթացին: Ինտերակտիվ ձեւաչափով անցնող դասախոսությունների ընթացքում արծարծվող թեմաները ներկայացվեցին հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձից վերցված օրինակներով: Երեկ էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին շնորհեց դասընթացի ավարտական վկայականներ:

Դասընթացի ժամանակ անդրադարձ կատարվեց մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների մշակման, բաժանորդների սպասարկման, հասարակայնության հետ կապերի, մասնավորապես՝ կորպորատիվ հաղորդակցության ոլորտներին, դրանց հիմունքներին եւ կիրառման նորարարական մեթոդներին: Ծառայությունների մշակման դասախոսությունը հիմնված էր մեկ օր առաջ, տարբեր մեթոդների կիրառմամբ՝ ուսանողների անցկացրած հետազոտության արդյունքների վրա: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մարքեթինգի մասնագետների օգնությամբ ուսանողները մշակեցին սակագնային պլաններ եւ ծանոթացան բաժանորդներին սպասարկելու կազմակերպման մոտեցումներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի եւ Կարիերայի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտին աջակցելն է՝ տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելու հարցում: Դրա շնորհիվ կլրացվի կոմերցիոն, ինչպես նաեւ այլ գիտակարգերի դասավանդման առումով առկա բացը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ 3բուհերի՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի, Միջազգային տնտեսական հարաբերությունների համալսարանի եւ Մովսես Խորենացու անվան համալսարանի, նաեւ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել