Երեկ կառավարությունը հաստատեց ՀՀ անօթեւան, միայնակ տարեցների ու բնակարանի կարիք ունեցողների, սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիր ստեղծելու հայեցակարգը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի խոսքերով. «Հայեցակարգի մշակման հիմնական նպատակը անօթեւան տարեցների բնակարանային խնդրի լուծումն է՝ հետագայում սոցիալական բնակարանային ֆոնդ ստեղծելու նպատակով: Մասնավորապես, Մարալիկ քաղաքում սոցիալական թաղամասի ստեղծում՝ սոցիալական բնակարանների զարգացման ընդհանուր հայեցակարգի շրջանակներում»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ հայեցակարգը հաջողված է: