Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ»

Հուլիս 02,2010 00:00

«Ռեգնում» գործակալությունը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսից մեջբերել էր, թե ըստ նրա՝ ադրբեջանական կողմը երկար է «աշխատել» Եվրոպական խորհրդարանի պատվիրակ Եվգենի Կիրիլովի հետ, որի հետեւանքով էլ մշակվել էր Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման բանաձեւը: Եվ Կիրիլովն ինքն էր խոստովանել Արտակ Զաքարյանին, որ իր հետ «աշխատել են»: Սակայն վերջինս նրան բացատրել էր, որ այդ բանաձեւում սուբյեկտիվ մի շարք դրույթներ կան: Զաքարյանը Կիրիլովին հրավիրել էր Հայաստան՝ հակամարտության գոտում իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Դե, կարող ենք, երբ ուզում ենք,- «Ռեգնումի» լուրին իր արձագանքը «Առավոտին» փոխանցեց Եվրոպայում գտնվող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:- Հոյակա՛պ է: Մերոնք նույնպես սկսեցին հաջողությամբ «աշխատել» եվրակառույցների պատվիրակների հետ: Չանցավ եւ 2 ամիս Եվրախորհրդարանի կողմից 2216 բանաձեւի ընդունումից հետո, եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչն արդեն հանդիպեց այդ բանաձեւի հեղինակի հետ: Ավելի՛ն՝ նա ի ցույց դրեց նրա սուբյեկտիվությունը եւ ընդունված բանաձեւի անարդարությունը, գուցե նաեւ ակնարկեց, թե գիտի՝ ով է նրան դրա համար վճարել: Նույնիսկ ստիպեց Կիրիլովին խոստովանել, որ իր հետ «աշխատել են»: Եվ վերջնականապես զինաթափեց Հայաստան՝ «հակամարտության գոտի» հրավերով»: Հովհաննես Իգիթյանը հեգնանքով կանխատեսեց, թե Եվգենի Կիրիլովը մոտ ապագայում երեւի չեղյալ կհամարի «իր» բանաձեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել