Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Հուլիս 02,2010 00:00

\"\"

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ի երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսված է, որ նրա այցի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկման առանցքում են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցերը: Ընդդիմությունը, սակայն, դրան, ըստ ամենայնի, անմասն կմնա: «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, ՀՀ իշխանությունները «դիվանագիտական խողովակներով» հոգ են տարել, որ Քլինթոնը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ հանդիպելու շանս չունենա: Նման հանդիպումը հնարավոր կարող է լինել առավելագույնը «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ հրապարակված, այսպես ասած, «կոլխոզային» հանդիպման շրջանակներում: Երեկվա դրությամբ ո՛չ խորհրդարանական ՀՅԴ ու «Ժառանգություն» կուսակցությունները, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը՝  ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, Քլինթոնի հետ հանդիպման հրավերներ չէին ստացել:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել