Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 10 րոպե սեքսով զբաղվելն ամենահարմար տարբերակն է զուգընկերներից երկուսին էլ բավարարելու համար: Չնայած հեռուստասերիալների ստեղծած երկարաժամյա սեռական հաճույքներին, երկարատեւ սեռական բեռնվածությունը կարող է հոգնեցուցիչ լինել: Այս մասին գրում է The Daily Mail–ը:
Ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տվել, որ 1-2 րոպե տեւողությամբ սեքսը շատ քիչ է զուգընկերներին բավարարելու համար, բայց 13 րոպեից ավելի տեւող սեքսը նրանց համար չափազանց երկար է: Ըստ գիտնականների՝ «անել այնպես, ինչպես կինոյում» մոտեցումը հոգեկան եւ սեռական ցնցումների պատճառ կարող է դառնալ: Շատ կանայք եւ տղամարդիկ հավատում են ամբողջ գիշեր շարունակվող սեռական ֆանտազիաներին, ինչն արդյունքում առաջացնում է հիասթափություն եւ անբավարարվածության զգացում:
Ինչ վերաբերում է սեքսի օգտակարությանը, գիտնականները պնդում են, որ այն իրական օգուտ է բերում օրգանիզմին միայն 30 րոպե հետո:
Անգինայով հիվանդներին, օրինակ, խորհուրդ է տրվում սեքսով զբաղվել 1 ժամ 20 րոպե, իսկ գաստրիտով հիվանդներին՝ 1 ժամ 10 րոպե, ստամոքսի խոց ունեցողներին՝ մեկ ժամ, պիելոնեֆրիտով տառապողներին խորհուրդ է տրվում սեքսով զբաղվել առնվազն 40 րոպե: